Փարաքարում տեղի ունեցողն աբսուրդի թատրոն է՝ բառի բոլոր իմաստներով․ Վահագն Ալեքսանյան

Փարաքարում տեղի ունեցողն աբսուրդի թատրոն է՝ բառի բոլոր իմաստներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Քաղաքացիակն պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ուրեմն՝ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն և Դավիթ Մինասյան դաշինքը միասին ստացել են 11 մանդատ, Ապրելու երկիր կուսակցությունը՝ 10:

Ավագանու առաջին նիստը սկսում է, նիստը վարում է տարիքով ամենամեծ ավագանին, ով ներկայացնում է Ապրելու երկիր կուսակցությունը։ Նիստին ապօրինաբար ներկա են գտնվում Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը, ովքեր նաև ցուցումներ են տալիս Ապրելու երկրի ավագանու անդամներին։

Ու էստեղից սկսում է աբսուրդը։ Նիստը վարող ավագանին հայտնում է կա մեկ համայնքապետի թեկնածու՝ ներկայացված Ապրելու երկրի 10 ավագանիների կողմից։ ՔՊ-ի և մյուս դաշինքի 11 ավագանու անդամները ներկայացնում են ուրիշ՝ միասնական թեկնածու ու ուշադրություն՝ Ապրելու երկրի ավագանու անդամը հայտնում է, որ նման բան լինել չի կարող, որովհետև թեկնածությունը պետք է ներկայացնել գրավոր։ Ինչը ամրագրված չէ ոչ մի օրենքով։

Եվ երբ ՔՊ-ի ու Դավիթ Մինասյան դաշինքի մեծամասնություն կազմող ավագանիները ընդմիջում են խնդրում, և փորձում խորհրդակցել իրավաբանների հետ, Ապրելու երկրի 10 ավագանիները «ընտրում են» իրենց թեկնածուին։ Դա էլ ի դեպ, այն պարագայում, երբ քվորման համար անհրաժեշտ է 11 ձայն, այսինքն՝ անհնար է 21 ավագանուց բաղկացած կազմի 10 հոգու մասնակցությամբ ընտրել համայնքապետ։

Հիմա էլ Ապրելու երկրի ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան ու թե բա՝ դուք իշխանազավթում եք անում։
Դասականը կասեր՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել