Ուժեղացված ծառայություն մարզերում․ ՃՈ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 51 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։

Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային ոստիկանությունից։

50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 75-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել