ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նոր նախագահ Վահագն Գևորգյանին։
Այս մասին տեղեկացնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նախարարը շնորհավորել է Վ․ Գևորգյանին և ընդգծել, որ վերջինս լավ հմտություններ, փորձ ու գիտելիքներ ունի և հույս է հայտնել, որ այդ ամենը կներդրվի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։
Վահագն Գևորգյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը, նախարարին Հայաստանի համար ռազմավարական այս կառույցի ղեկավարումն իրեն վստահելու համար։
Գևորգյանը նշել է, որ տեղեկացված է ոլորտի խնդիրներին և վստահեցրել է, որ ամենօրյա համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի իրագործել նոր ծրագրեր, գրանցել նոր արդյունքներ։