Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից, իր տեսակով և քաղաքային մշակույթով. Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայկ Մարությանը տարբերվում էր ՔՊ թիմից, իր տեսակով և քաղաքային մշակույթով։ Ինձ համար իր կերպարով նա ներդաշնակ է մեր քաղաքի հետ։

Իհարկե, չէի մտածում, թե սա կարող էր պատճառ դառնալ նրանից հրաժարվելու համար։

Բայց գնալով ՔՊ թիմի անհանդուրժողականությունը մեխանում է և ցանկացած տարբերություն իրենց հետ անընդունելի է դառնում։ Oրինակ, ինձ դուր է գալիս, որ Մարությանը շատ լուրջ չի վերաբերվում քաղաքապետի իր պաշտոնին։

Նա ինչ որ մի լավ գործ անելիս ուզում է տեսնել երևանցիների ուրախությունն ու գնահատականը, ուզում է սիրված լինել և քիչ, թե շատ հաջողել է դրանում։

Ի դեպ նման մի հատկություն էլ Նիկոլ Փաշինյանի մեջ կար, բայց ընթացքում այն իսպառ վերացավ։ Նրան այլևս այդ սերը պետք չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել