Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Հրազդան-Սևան ուղեհատվածի 82-րդ կմ-ին՝ Վարսեր գյուղից Սևան քաղաք ընկած հատվածում, ուղեգծի 80 տակդիր պակասել է:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբեր ամսվա սկզբնին տակդիրները գողացել են 18 և 21 տարեկան երկու երիտասարդ, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել:
Կատարվում է քննություն։