Ադրբեջանից այսօր՝ դեկտեմբերի 19-ին Հայաստան վերադարձած գերիներին ուղեկցել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա գերիների վերադարձից լուսանկարներ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում կից գրելով. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների»։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ այսօր հայրենիք է վերադարձել 10 գերի, որոնցից երկուսը Գյումրիից են։
