Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել որում ասվում է․
«Կարեն Թորոսյանին 2021 թվականի դեկտեմբերի 14-ից նշանակել «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարոգով տնօրենի ընտրությունը»։
Հիշեցնենք, որ Նազելի Բաղդասարյանը դեկտեմբերի 10-ի որոշմամբ դադարեցվել էր Արտուշ Ասատրյանի՝ «Գյումրու Վ․ Աբաջանյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները։
Նշենք, որ նա շուրջ 10 տարի ղեկավարել է պոլիկլինիկան։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեական բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենին։
Մասնավորապես, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն բուժհաստատության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատոր Հ․ Կ․-ի հետ, ղեկավար պաշտոնով պայմանավորված իր դիրքը և հեղինակությունն օգտագործելու եղանակով 2021թ. սեպտեմբեր ամսին, չպարզված օրը, վերջինիս հանձնարարել է կազմել և տրամադրել իր աշխատասենյակ եկած, գործով դեռևս չպարզված 6-7 անձի վերաբերյալ «COVID-19» հիվանդության դեմ պատաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։