«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-24:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Կոմիտաս, Ադոնց, Ղափանցյան, Մամիկոնյանց, Արղության, Գրիբոյեդով, Վրացական, Վրացական 2-րդ և 4-րդ նրբանցքներ, Փափազյան, Քոչար, Արծրունի, Գյուլբենկյան, Ավետ Ավետիսյան, Կասյան փողոցներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լուսանկարում՝ Ադոնցի 8 շենքի մոտ վթարվել է 500 մմ տրամագծով ապակեպոլիմերային խողովակը: