Բոլորիս ուժ և տոկունություն՝ ՏԻՄ համակարգը որպես ժողովրդավարության օղակ պահպանելու գործում․ «Մամիկոն Ասլանյան» դաշինք

«Մամիկոն Ասլանյան» դաշինքի հայտարարությունը․

«Վանաձոր խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թիմի ոգին ամուր է: Մենք զգում ենք բոլորիդ սատարող ուժը: Այն գոտեպնդում է և պարտավորեցնում ուժեղ լինել և տեր կանգնել յուրաքանչյուրիդ ընտրությանը: Մենք մինչև վերջ կանգնած ենք մեր առաջնորդ Մամիկոն Ասլանյանի կողքին:

Վստահ եղեք, որ յուրաքանչյուր վանաձորցու քվեի համար կռիվ ենք տալու մինչև վերջ, մինչև արդարության հաղթանակը: Մամիկոն Ասլանյանը կալանավայրից անգամ պայքարելու է յուրաքանչյուր վանաձորցու ընտրական իրավունքի իրացման համար: Բոլորիս ուժ և տոկունություն՝ ՏԻՄ համակարգը որպես ժողովրդավարության օղակ պահպանելու գործում»:

Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել