Հրավիրում ենք ՄԻՊ-ի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը։ Հայաստանում արդարադատության ճգնաժամը տևական ժամանակ է՝ ինչ հաստատուն փաստ է այլեւս: Դատարանների անկախության դեմ իշխանությունների՝ ոչ մի սահման չճանաչող պայքարն ակնհայտորեն տվել է իր արդյունքները:

Իրավապահների կողմից առկա չէ որևէ դիմադրություն քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով ապօրինություններից զերծ մնալու համար։ Քաղաքական այլակարծություն ունեցողների, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ցանկացած անձի նկատմամբ կալանավորումն այլեւս իշխանությունների միակ գործիքն է: Նշվածը հերթական անգամ ակնառու դարձավ ՏԻՄ ընտրություններից հետո։

Չնայած առկա լուրջ մարտահրավերներին, միակ գործիքակազմը, որ իրացնում է այս իշխանությունը՝ կալանավորումն է, որը 90%-ից ավելի դեպքերում պարզապես կնիքվում է դատարանների կողմից:

Հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մարդու անձնական ազատության՝ նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել