Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Հայրենիքի և ժողովրդի համար այս ծանր փուլում հետաքրքրվում են իմ որպիսիությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
«Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմին՝ բժիշկներին, բուժքույրերին, սանիտարներին՝ մասնագիտական, մարդկային բարձր որակների և հոգատար ու բարեհամբույր վերաբերմունքի համար:
Ամուր առողջություն եմ մաղթում ինձ համար անհանգստացողներին և չարախնդացողներին:
Աստված բոլորիս պահապան»,-նշված է հայտարարության մեջ: