75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Խորհրդային Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արմեն Աշրաֆյանը։
Արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, որ նա ծնվել է 1946թ Լոռու մարզի (Գուգարքի շրջան) Լեռնապատ (նախկին Հաջղարա) գյուղում:
Կրթություն
1975թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
Մինչև 1982 թվականը աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում: Այնուհետև ընտրվել է Խորհրդային շրջանի ժողդատարանի նախագահ, եղել է ՀՀ գերագույն դատարանի անդամ, արդարադատության նախարար:0
1999-ից ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության պետն է, ՀՀ դատախազության կոլեգիայի և գիտամեթոդական խորհրդի անդամ: