Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշման մասին

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշմանը․

«Դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները և մերժել է Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Հայաստանը ողջունում է դատարանի որոշումը և հուսով է Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդ որոշման գործնական կիրարկումը ապահովելուն»,-նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը։ Իրավաբան․net-ը ներկայացել է որոշման կարևոր կետերը։

Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝ կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել