Այս պահի դրությամբ նախնական տվյալներով 36 համայնքից ՔՊ-ն հաղթել է 24 համայնքներում։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան։
«ՔՊ-ն հաղթել է Արտաշատ, Գառնի, Հրազդան, Ծաղկաձոր, Թալին , Աշտարակ, Մարտունի, Սևան, Վայք, Ջերմուկ, Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Խոյ, Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Սպիտակ, Թումանյան, Փամբակ, Նոյեմբերյան, Արթիկ համայնքներում։
Ապագա կա, ՀԱՅԱՍՏԱՆ»,-նշել է նա։
Ավելի ուշ Վահագն Ալեքսանյանը գրել է․ «Նախորդ գրառմանս թարմացում․
Նախնական տվյալներով ՔՊ-ն հաղթում է նաև Վարդենիսում, իսկ Թումանյանում «Հանրապետությունն» առաջ անցավ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք»։
Համայնքապետի ընտրություններ են
- Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
- Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
- Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
- Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
- Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
- Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
- Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
- Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
- Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: