«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան և Ամասիա խոշորացված համայնքներում քվեարկության նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին տեղում է, իսկ Արթիկ խոշորացված համայնքում վերահաշվարկը դեռեւս շարունակվում է։
Համայնքապետի ընտրություններ են
- Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
- Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
- Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
- Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
- Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
- Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
- Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
- Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
- Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր: