Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` 17:00-ի դրությամբ: ՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33,8 տոկոսը կամ 1112396 ընտրողից 376 003-ը։
Լոռու մարզի Թումանյան համայնքում մասնակցության ցուցանիշը եղել է 92,95 տոկոս. այստեղ քվեարկել է քվեարկության իրավունք ունեցող 5029 քաղաքացուց 3166-ը:
Արմավիր քաղաքում դարձյալ պասիվ են ընտրողները. այստեղ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս։ Ընտրելու իրավունք ունեցող 44 452 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 6276-ը։