Նման անպատասխանատու, մանիպուլյատիվ, անգրագետ բառամթերքով գալ ու դիմել հանրությանը` չի կարելի․ Մամիկոն Ասլանյանը՝ Արամ Խաչատրյանի մասին

Արամ Խաչատրյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու) մոտ մտքերի արտահայտման դիսոնանս կա. այդ 4 միլիարդը ոչ թե մենք ենք պարտք, այլ մեզ են պարտք, բայց ոչ թե 4,5 միլիարդ, այլ ռեալ 800 միլիոն դրամ:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

«Մենք նախորդ տարիներին Ղազախստան ներկրված մեքենաների գույքահարկի գծով տարեսկզբին ունենում ենք պարտքեր, ինչպես նաև նախորդ տարիներին ժառանգած պարտքեր, որոնք առկախված պարտքեր են և այս տարիների ընթացքում այդ պարտքերից 200-300 միլիոն դրամ հետ ենք բերել»,-ասաց նա։

Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ չի կարելի այդ ձևով խոսել պարտքերի մասին։ Նույնկերպ կարելի է ասել, որ Վանաձորի պատկերասրահում Այվազովսկու նկարներ կան, գրած է եղել 80-ական թվականներին, որն այս պահին չկա, դա էլ կարելի է ասել, որ 10 միլիարդ պարտք ունենք։

«Նման անպատասխանատու, մանիպուլյատիվ, անգրագետ բառամթերքով գալ ու դիմել հանրությանը` չի կարելի: Մեզ պարտք են, որոշներին դատի ենք տալիս, որոշների հետ բանակցում ենք, որովհետև մարդիկ կան իրավաբանական անձիք են, բիզնեսում մի պահի չեն հաջողել, հետո գալիս մեզ ասում են հող ունենք ծախելու, ապրանք ունենք բերելու, կբերենք ձեր փողը կտանք»,-ասաց Վանաձորի նախկին քաղաքապետը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել