Բենզինի և դիզելային վառելիքի գինը նախորդ տարվա համեմատ 50 տոկոսից ավելի է բարձրացել

2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.8% գնաճ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է գրասենյակային պարագաների՝ 0.2%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.3%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 1.1%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 1.8%, ոսկերչական զարդերի՝ 2.0%, հագուստի՝ 2.2%, տարբեր տեսակի կոշկեղենի 2.3% գնաճ: Միաժամանակ, մաքրող, լվացող միջոցների գները նվազել են 0.5%-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.3%-ով, իսկ խոշոր կենցաղային սարքերի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 3.2% և 3.1%-ով։ 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 48.1% և 53.1%, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ՝ 42.2% և 48.8% գնաճ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել