Կառավարությունը սեպտեմբերի 27-ը հիշատակի օր սահմանելու մասին նախագծում փոփոխություններ է առաջարկել

Իրավաբան․net-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Արմեն Գևորգյանն առաջարկում են լրացում կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։

Պատգամավորները առաջարկում են սեպտեմբերի 27-ը սահմանել ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր։

Նախագիծը ներառվել է Կառավարության դեկտեմբերի 2-ի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում։

Նշվում է, որ կառավարությունը սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը:

«Հաշվի առնելով նշվածը, «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով լրաց-վող 13.3-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13.3. Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»,-նշվում է կառավարության առաջարկության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել