Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոյեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Նվեր Պետրոսյանին նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։
Նշենք, որ Պետրոսյանը նախկինում զբաղեցրել է Արմավիրի մարզպետի խորհրդականի պաշտոնը, երբ մարզպետ էր Համբարձում Մաթևոսյանը։