Միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանի խորհրդային սահմանները ճանաչելիս նաև պետք է հիշել, որ այդ սահմանները գծողները մոտիվացված չեն եղել տեղական համայնքների շահերի պաշտպանությամբ կամ տարրական վարչական նպատակահարմարությամբ․ դրանք գծված են եղել՝ հաշվի առնելով 20-ականներին և 30-ականներին Խորհրդային պետության առավել երկարաժամկետ (և կյանքի չկոչված) ծրագրերը՝ Թուրքիան դարձնել Խորհրդային Միության բաղկացուցիչ մաս և այդ առումով ամբողջությամբ հիմնված են եղել թյուրքական տարրի սիրաշահման տրամաբանության վրա․․․
Բայց դուք շարունակեք ձեր մակերեսային գիտելիքներով ձեզ համարել պրագմատիկ․․․ պրագմատիկ ձեր ինքնասպանության մեջ․․․»։