Փ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի և վերջիններիս ընտանիքների անդամների նկատմամբ հայհոյանք հնչեցնելու համար։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ծանր վիրավորանքը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։
Նշենք, որ օրենսդրությամբ՝ արարքը պատժվում է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։
Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։