Գյումրիում քաղաքացին ընկել է էլեկտրագնացքի տակ և մահացել

Նոյեմբերի 27-ին, ժամը 18:10 մոտակայքում Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Այս մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչնդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից: Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ:

Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի: ЭП2Д էլեկտրագնացքները ունեն, այսպես կոչվող, «սև արկղ», որի տվյալները լույս կսփռեն միջադեպը բացահայտելու գործին: Նախնական տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառուցվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել