Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ դատախազության բողոքը․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Կարեն Մարդանյանի, Սևակ Համբարձումյանի, քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշման դեմ դատախազության բողոքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել