«Ես շատ ողջունում եմ այս շարժումը: Միավորում բառը շատ գեղեցիկ է հնչում, բայց մարդիկ միավորվում են և կարողանում են ստեղծել ընդհանուր շարժում, եթե դրված է խնդիր, կա ծրագիր և հեռանկարներ են ներկայացվում, թե ինչ պետք է անել և կա ղեկավար մարմին, առայժմ դա չկա: Ես կարծում եմ, որ կամաց-կամաց կձևավորվի: Արդեն ուշ է մի տարի առաջ այս ամենը պետք է վերջացած լիներ»,-ասյ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման. առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
Նա նշում է, որ դեռ մեկ տարի առաջ էր հայտարարել, որ պետք չէ գնալ ընտրությունների. «Բայց մենք գնացինք ընտրությունների և ստացանք նոր իրավիճակ, հիմա այս իրավիճակը պետք է մարսենք, և պատահական չէ, որ ես երկար ժամանակ չէի խոսում, որովհետև անմիջապես ընտրություններից հետ սկսել մի բան անհնարին էր, հիմա կարծում եմ ժամանակը հասունացել է»:
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ առանց փողոցի Ազգային ժողովը որևէ հարց լուծել չի կարող: Նա նշում է, որ ԱԺ-ն կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրաությանը, որովհետև լեգիտիմ մարմին է, բայց խնդիրներ լուծել չի կարող:
«Ազգային ժողովի բանավեճերից օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»,-ասաց նա: