Եթե մեկնարկ է տրվում Ազատագրական շարժման, ապա այն պետք է ունենա քաղաքական օրակարգ․ Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօրվանից Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում մեկնարկել է Ազատագրական շարժումը, որի նպատակն է կանխել մեր Հայրենիքի թուրքացումը։ Այլևս գաղտնիք չէ, որ մեր երկրում իշխանությունը բռնազավթած ազգադավների խմբակը պատրաստ է և շարունակում է մաս-մաս հանձնել մեր Հայրենիքը, միայն թե՝ պահպանի իր պիղծ իշխանությունը։

Պատահականություն էր, թե դիտավորություն, բայց այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին սոսնձվածն իր էջում հայտարարություն է տեղադրել առ այն, որ վաղն ուղիղ եթերում պատասխանելու է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Նիկոլին ու իր նմաններին այլևս հարցեր չպետք է տրվեն՝ նրանց պարզապես անհրաժեշտ է հեռացնել իշխանությունից։ Հետևաբար, եթե մեկնարկ է տրվում Ազատագրական շարժման, ապա այն պետք է ունենա քաղաքական օրակարգ, կարևորագույն առաջնահերթությամբ՝ կանխել մեր Պետականության կորուստը՝ օր առաջ իշխանությունից հեռացնելով թուրքական շահերի սպասարկու այս խմբավորմանը և ետ շպրտել թշնամուն մեր երկրի տարածքներից»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել