Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևին:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև մինչև 2025 թվականի եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը:
Մհեր Գրիգորյանը և Սերգեյ Գլազևը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ ռազմավարությամբ նախատեսված նոր ուղղությունների, ներառյալ համատեղ կոոպերացիոն ծրագրերի իրականացման հեռանկարի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: