Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ ազգային ուժերի հետ․ Էդուարդ Շարմազանով

«Սերժ Սարգսյանը չի վախենում, ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, այդ թվում նաև կալանավորվելուց։ Եթե դա կօգնի Սյունիքը հայկական պահելուն»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել էր․ «Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․Մուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ»։

Էդուարդ Շարմազանով անդրադարձավ նաև տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ ազգային ուժերի հետ, ովքեր բացառապես սպասարկում են Հայաստանի Հանրապետության շահը և առանց որևէ տողատակերի գտնում են, որ այդ աղետալի վիճակից դուրս գալու առաջին ճանապարհը կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել