Այսօր Իրավաբան․net-ը գրել էր, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցչին մեղադրանք է առաջադրվել դասապրոցեսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործն արդեն դատարանում է, այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Պարզվում է՝ կամ բարոյականություն ունեցող մարդ են լինում, կամ նարեկսամսոնյան։
Իմ դուստրը երբեք չի սովորել և չի սովորում այն դպրոցում, որի ուսուցչին պատժել են դասարանում քարոզ անելու համար, մենք որևէ առնչություն չունենք այդ դեպքի հետ։
Նման զրպարտության համար արժեր դատարան դիմել, դրա բոլոր հիմքերը կան ու մի 2 միլիոն դրամի պահանջ ներկայացնել, բայց քանի որ շատ գործեր ունեմ, երկրի վիճակն ինձ ու իմ գործընկերներիս համար այլ ճակատ է բացել, առայժմ բավարարվեմ սույն հերքումով ու հրապարակային հայտարարութjամբ, բայց նաև մեկ ամիս ժամանակ դեռ ունեմ մտածելու համար՝ ներողություն պարտադրելու ու փոխհատուցում պահանջելու հայցով դատարան դիմո՞ւմ եմ, թե՞ ոչ, և արդյո՞ք այդքան թանկ ժամանակ ունեմ դատական գործերը ևս մեկով ավելացնելու համար։ Եթե զգամ, որ դրա ժամանակ կա, դա արվելու է առանց հապաղման։
Այս զրպարտությունը ճիշտ և ճիշտ հիշեցնում է անցած տարի պատերազմի օրերին կատարվածը, երբ ես ու այլոք զբաղված էինք պատերազմում մեր զինվորների թիկունքը պահելով, դիվանագիտական ու այլ խողովակներով թե վիրտուալ տարածքում մեր տեսակետները աշխարհին հասցնելու, թվիթերներում ու այլ ցանցերում ադրբեջանական քարոզչության դեմ պայքարելու գործով, իսկ 168 ժամ կայքը Սոլովյովի անունից իմ դեմ զրպարտություն էր անում հոկտեմբերի 13-ին։ Իրավիճակը նույնն է ու շատերը գիտեն, թե այս օրերին ես թվիթերում թե ՄԱՀՀԻ, թե իմ անունից ինչ եմ անում, ամբողջ ադրբեջանական ռազվեդկան իմ պատի տակ է, մեր հրապարակած զեկույցների ու նյութերի դեմ է կռիվ տալիս, ու հանկարծ այս մի “գաղափարական համակիրն” այստեղ է փորձում ինձ համար պայքարի “ներքին ճակատ բացել”, ինչպես որ 168․am-ը փորձեց դա անել՝ փորձելով սկանդալ առաջացնել ռուս փորձագիտական շրջանակների ու Հանրային խորհրդի նախագահի միջև։
Արժանապատվություն ու բարոյականություն ունեցող մարդը այսքանից հետո պարտավոր է բոլոր կանոններով ներողություն խնդրել։ ՏՂԵՆ ու ՄԱՐԴԸ դա անում են։
Իսկ նման երևույթների մասին իմ ընդհանրական դիրքորոշումը
1․ Որքան էլ արձանագրված դեպքը կապ չունի մեր հետ ու ես դրանից անգամ տեղյակ չեմ էլ եղել, իմ կարծիքով՝ ճիշտ են արել ու կապ չունի թե դա ինչ կամ ում դեմ քարոզ է՝ երկրի ղեկավարի, թե ընդդիմադիր գործիչի․ բոլոր ուսուցիչներն իրավունք ունեն ատել, սիրել, սեփական կարծիքն ունենալ ցանկացած ղեկավարի, պաշտոնյայի, ընդդիմադիր գործիչի մասին, նրանք չպետք է պատժվեն այն հրապարակավ հայտնելու համար, բայց նրանք դա չեն կարող անել որևէ լսարանում կամ դասարանում։
2․ Ես և իմ ղեկավարած Ինստիտուտը (շահույթ չհետապնդող հիմնադրամ) տարեկան մի քանի տասնյակ հազար դոլարին համարժեք դրամի հարկ ենք վճարում պետական բյուջե, որից տրվում է նաև իմ շատ սիրելի ուսուցիչների աշխատավարձը, ու ոչ նրա համար, որ մտնեն իմ կամ որևէ մեկի երեխայի դասասենյակ ու քաղաքական քարոզչություն անեն։ Եվ եթե նման մտահոգիչ փաստ հայտնաբերեմ, այո, ինքս եմ անելիքս անելու։ Որովհետև ես և այլոք մեր երեխային դպրոց ենք ուղարկում կավ մասնագետ դառնալու համար, ու նրանց դասասենյակում պետք է մատուցվի բացառապես ուսումնական ծրագրով նախատեսված նյութը, և ուրիշ ոչինչ»,-գրել է նա։