Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտնում է․

«Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, խմբավար, ԵՊԿ պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանը։

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան սգում է վաստակաշատ պրոֆեսորի մահը և իր խորին ցավակցությունը հայտնում նրա հարազատներին, գործընկերներին ու ուսանողներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել