Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խաղաղ ու առողջ օրերի պահանջով 26558 երեխա` 12560 աղջիկ և 13998 տղա է ծնվել Հայաստանում`2021թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Ապրենք ու աշխատենք այնպես, որ մեր բոլոր երեխաները ունենան առողջ,խաղաղ,լուսավոր ու անհոգ մանկություն…
Միշտ հիշենք,որ Երեխաները ծնվում են պաշտպանված և սիրված լինելու անհրաժեշտությամբ ու պահանջով,իսկ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից»: