Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 22:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 44.35⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու մարզի Մեծավան, Պաղաղբյուր և Սարչապետ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, Կողբ և Հաղթանակ գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ: