Րոպե առաջ պետք է կիրառել բոլոր հնարավոր լծակները․ Տիգրան Արզաքանցյան

«Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը խիստ մտահոգիչ և դատապարտելի է:

Վիճակը սահմանին ծայրահեղ լարված է: Ցավոք ունենք զոհեր և գերևարվածներ: Րոպե առաջ պետք է կիրառել բոլոր հնարավոր լծակները՝ միջազգային բոլոր կառույցներին ներգրավելու և ցանկացած միջոցներով չեզոքացնելու մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը:

Անհապաղ, ոչ թե բանավոր կոչերով, այլ գրավոր դիմել միջազգային գործընկերներին՝ ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և համանախագահող երկրներին, հստակորեն և հասցեական արձագանքել տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը լրջորեն վտանգող ադրբեջանական կողմի այս գործողություններին:

Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը անվիճարկելի է։ Ուժ և կորով մեր զինվորներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել