Հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 5 քաղաքացու։
Առաջարկվում է ծառայությունից ազատել՝
1) Յուրի Վարդանի Օգանեսյանին (ծնված` 2000 թվականի օգոստոսի 6-ին),
2) Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 12-ին),
3) Ղազար Արմենի Դերմեջյանին (ծնված` 2000 թվականի փետրվարի 27-ին):
4) Արթուր Գեղամի Դանիելյանին (ծնված` 1998 թվականի փետրվարի 9-ին):
5) Նարեկ Կամոյի Մանուկյանին (ծնված` 2003 թվականի դեկտեմբերի 19-ին):
«Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին, Ղազար Արմենի Դերմեջյանին, Արթուր Գեղամի Դանիելյանին և Նարեկ Կամոյի Մանուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Յուրի Վարդանի Օգանեսյանին, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանին, Ղազար Արմենի Դերմեջյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի № 1926-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը, իսկ Արթուր Գեղամի Դանիելյանին (ծնվել է Ուկրաինայում և ծնողների քաղաքացիության բերումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն) և Նարեկ Կամոյի Մանուկյանին (ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում և մոր քաղաքացիության բերումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն)
Ռոբերտ Մելիքի Դարբինյանի, Յուրի Վարդանի Օգանեսյանը, Անտոնի Արամ Դամիեն Ալբեր Վահանի Կազարյանը, Ղազար Արմենի Դերմեջյանը հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, Արթուր Գեղամի Դանիելյանը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում և Նարեկ Կամոյի Մանուկյանին հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
«Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: