Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Խաղաղության դարաշրջանի» խորապատկերին Բաքվի բռնապետի քարոզչամեքենան էլ ավելի է ուժգնացրել Հայաստանի դեմ հոգեբանական ճնշման կարևոր բաղադրիչներից մեկը՝ այսպես կոչված, տեղանվանական պատերազմը։
Այստեղ չխոսելով Արցախի Հանրապետությունից բռնազավթված բնիկ հայկական տարածքները և բնակավայրերը բարբարոսական անվանումներով կոչելու մասին, կուզենայի միայն ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույն «մեթոդաբանությունը» լկտիաբար կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բնականունների նկատմամբ։
Որպես ամենաթարմ օրինակ, կից ներկայացվում է Բաքվի քարոզչամիջոցներից մեկի հենց այսօրվա ռուսալեզու հրապարակումը։
Կարծում եմ՝ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի հայկական ԶԼՄ-ները համարժեք արձագանքեն՝ բոլոր հնարավոր դեպքերում չօգտագործելով որևէ թշնամական տեղանուն նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում գտնվող բնակավայրերի և տարածքների համար։
Անձամբ պատրաստ եմ իմ համեստ գիտելիքների շրջանակում նրանց օժանդակել տեղանունների հայկական կամ հայկական ավանդույթին հարիր տարբերակները կիրառելու գործում»։