Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԶԼՄ-ում անհարկի շահարկումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնողերից՝ մարզպետի խորհրդականները, ինչպես նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ազատման դիմումներ են գրել մինչեւ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը և պաշտոնը ստանձնելը։
Լիահույս եմ, որ առաջիկայում բոլորն էլ իրենց արժանի տեղը կգտնեն պետական համակարգում։
Պարոն Զոհրաբյանին ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել կարճատև և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև տեղեկացնեմ, որ մարզպետի տեղակալներից Պողոս Աբրահամյանը եւ մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանը այս պահին շարունակում են պաշտոնավարել»։