Քանաքեռում կրակոցներ են հնչել, 4 մարդ է մահացել․ ոստիկանություն

Նոյեմբերի 11-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում մարդ է վիրավորվել։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ժամը 03.55-ին ահազանգեր են ստացվել հիվանդանոցներից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 6 տղամարդ։

Մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 42-ամյա Ա. Ղ.-ի և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 45 պարկուճ և գնդակներ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից 38-ամյա Ա. Բ.-ն և 61-ամյա Ա. Ս.-ն մահացել են։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Ըստ լրատվամիջոցաների տեղեկությունների, սպանվածներից մեկը՝ Արթուր Ղազարյանը, քրեական հեղինակություն համարվող «Քանաքեռցի Տույն» է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել