ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․
««Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։
Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:
Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար»: