Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
«Լուսաբացին այցելել եմ Եռաբլուր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։



