Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողովը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ։
Վերջերս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել պետական մարմիններին սկսել Հայաստանի դատական համակարգի ինստիտուցիոնալ, խորքային և իրական բարեփոխումներ, հրապարակվել է դատական բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ շեշտադրումներով առաջարկություններ են ներկայացվել։ Այս մասին իր խոսքում ասաց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ, ՀԿ կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը։
«Կարևոր շեշտադրումներից է, որ անցումային արդարադատության ինստիտուտի շրջանակում բարեվարքությունն առավել լայն հասկացություն է, որը ենթադրում է ոչ միայն դատավորի ազնվության և դատական բարոյականության ստուգում, այլ վեթինգի իրականացում, այսինքն այդ գործընթացում նաև՝ զտում։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից շատ կարևոր վերլուծություն է արվել, որում անդրադարձ կա նաև միջազային փորձին՝ հաշվի առնված Հայաստանի իրականությունը»,-ասաց Արփինե Հակոբյանը։