«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 7-ի ժամը 20:30-ի դրությամբ «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտվածների շրջանում արձանագրվել է 171 դեպք, ստացիոնար բուժում շարունակում է ստանալ 99 հիվանդ, նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, 72 քաղաքացի դուրս է գրվել:

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում» ստացիոնար բուժում է ստանում 73 հիվանդ:
«Արմենիա» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստանում է 10 հիվանդ:
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ:
«Արարատի» ԲԿ-ում՝ 1 հիվանդ:
«Մարտունու» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:
«Իջևանի» ԲԿ-ում՝ 2 հիվանդ:

Աշխատանքները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել