Կհանդիպենք վաղը․ Ասպրամ Կրպեյան

Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կհանդիպենք վաղը Ազատության հրապարակում հանուն ազատ, անկախ և միացյալ Հայրենիքի վերակերտման»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատել էր, որ Ասպրամ Կրպեյանը կվերցնի պատգամավորական մանդատը։

Գորիսի Համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հոկտեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել