«Հայաստան» դաշինքը հայտնում է․
«Համազգային դիմադրությունը սկիզբ է առնում նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ին Ազատության Հրապարակում»։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։
Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։