Վրաստանի կրթական համակարգը գիտի` ուր է գնում, և ինչ է անում, ի տարբերություն մերի․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրաստանում ուսուցիչների վերապատրաստումը կատարվում է հատուկ թրեյնինգների միջոցով և վերաորակավորման քննությունը հանձնում են դրանից հետո։ Թրեյնինգները` կրթվելու հնարավորություը, ուսուցիչների համար գրեթե շուրջ տարի է` անընդհատ նոր թեմաներ, նոր հմտություններ, նոր գիտելիքներ։

Քննության ժամանակ գնահատվում են թե մասնագիտական գիտելիքները, թե ուսուցչի անձնային հատկանիշները` նախաձեռնողականութնունը, մոտիվացնելու ունակությունները և այլն։

Ուսուցիչները բաժանվում են հիմնական չորս խմբերի` պրակտիկանտ, ավագ, առաջատար, մենթոր։

Պրակտիկանտը ամենացածր վճարվող ուսուցիչն է, (Հայաստանյան դրույքաչափին մոտ) Բոլոր այն ուսուցիչները, որոնց կարգավիճակը 2015 թվականից այս կողմ պրակտիկանտ եղել ու մնացել է հնարավորություն կունենան մինչև 2022 թվականը քննություն հանձնել և ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ, եթե ոչ կհեռացվեն առաջին իսկ նորավարտ պրակտիկանտի առկայության դեպքում։

Որակավորման յուրաքանչյուր հաջորդ մակարդակում աշխատավարձը կրկնապատկվում է։

Հնարավորություն է տրվում նաև ոչ մանկավարժական կրթության ունեցողներին դասավանդել դպրոցում (կարգավիճակը բառացի թարգմանությամբ` աշխատանք որոնող)։ Օրինակ, իրավաբանը կարող է դասավանդել հասարակագիտություն, բայց նա պիտի նախ քննություն հանձնի իր առարկայից, և ապա մասնակցի երկու տարվա ուսուցչական դասընթացներին և էլի հանձնի որակավորման քննություն։ Հաջողության դեպքում կստանա ավագ ուսուցչի կարգավիճակ։

Էն առարկաները, որոնք պետությանն համար առաջնային են, օրինակ, ադրբեջանաբնակ կամ հայաբնակ համայնքներում վրացերենի ուսուցիչներ, պետությունը գործուղում է ուսուցիչների և հավելյալ վճարում է նրանց։ Առանձին վճարում է նաև, եթե տվյալ ուսուցիչը դասերից դուրս պարապում է ցանկացողների հետ։

Մի խոսքով Վրաստանի կրթական համակարգը գիտի` ուր է գնում, և ինչ է անում, ի տարբերություն մերի, որը շարունակում է մնալ ընդամենը աշոտյանների սարքած ընտրակեղծարարական համակարգ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել