Երևանի մետրոպոլիտենում ախտահանումն իրականացվում է ամեն օր, հերթափոխից հետո։
Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից։
Ախտահանված վագոնները յուրաքանչյուր հաջորդ օրն առավոտյան արդեն պատրաստ են շահագործման։
Վագոններում տեղադրված են ախտահանիչ նյութերով սրվակներ: Ախտահանվում են նաև կայարանային տարածքները:
Ստորգետնյա քաղաքի մուտքը դիմակով է և ժետոնով։