Առողջապահության նախարարությունից հայտնում են, նոյեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է COVID-19-ի
- 2045 նոր դեպք,
- 13184 թեստավորում,
- 1276 առողջացած,
- 50 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312674 դեպք, որոնցից 273608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31263 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է:
Ընդհանուր կատարվել է 2 133 721 թեստավորում: