Հայտնի է, թե ով կնշանակվի Արագածոտնի մարզպետի պաշտոնում

Արագածոտնի նոր մարզպետ կնշանակվի Ռազմիկ Պետրոսյանը, ով զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

«Առաջարկ է եղել, ես էլ համաձայնել եմ»,-նշեց նա։

Ինչպես արդեն հայտնել ենք, Արագածոտնի մարզպետի պաշտոնը 2018 թվականի հոկտեմբերի 16-ից զբաղեցնում էր Դավիթ Գևորգյանը, ով հոկտեմբերի 27-ին հրաժարական է տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել