Կորոնավիրուսային իրավճակը Հայաստանում․ 39 մահ՝ մեկ օրում

Առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային իրավճակը Հայաստանում հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ, ըստ որի

  • 2074 նոր դեպք
  • 13 696 թեստավորում
  • 714 առողջացած
  • 39 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29007 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 է:

Ընդհանուր կատարվել է 2 032 310 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել