Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին ԱԺ պատգամավորների քվեարկեցին 53 կողմ, 16 դեմ, 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ:
Հավելենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 2-ը և հունվարի 7-ը:
Նախագիծը Ազգային ժողովում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։