Ազգային ժողովը շարունակում է նիստը։ Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։
«Ուղիղ 22 տարի առաջ, այս դահլիճում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս դահլիճում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,-նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Ազգային ժողովի բակում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ տեղի է ունենալու հիշատակի արարողություն՝ պատգամավորների համար։